Saturday, March 24, 2012
Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի Սերժ Սարգսյանի դեմ
ՕԵԿ 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՆԵԼՍՈՆ ԶՈՒՐՈՅԱՆՆ այլ երկրի քաղաքացի՞ է
ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է և ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, և վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Մեր տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
Friday, March 23, 2012
«Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ». սեմինար Երեւանում
12:53 PM
No comments
Երեւանում տեղի է ունենում «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» սեմինար-կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գլխավոր դատախազությունը` Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Մարդու զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ:
Մեկօրյա կոնֆերանսի անցկացման հիմնական նպատակը ազատ, արդար եւ պատշաճ ընտրությունների անցկացումն ապահովելու եւ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու պլանում իրավապահ մարմինների դերի հստակ ճշգրտումն է:
Միջոցառմանը մասնակցել են իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցչները, ներածական խոսքով կոնֆերանսի մասնակիցներին են դիմել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքն ավելի է ընդլայնվելու. Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգությունը» պայքարում է նոր Հայաստանի համար, այլ ոչ թե` Հայ ազգային կոնգրեսի դեմ: Այդ մասին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս վստահ է, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքն ավելի է ընդլայնվելու:
«Ես վստահ եմ, որ այդ թիմն ավելի է ընդլայնվելու, քանի որ մեր պայքարը շատ պոզիտիվ է ու չենք առաջնորդվելու ընդդեմ սրա կամ նրա սկզբունքով»,-ասաց նա:
«Ամենաֆանտաստիկ մեկանաբանությունները եղան այդ միացման հետ կապված, անգամ ասում էին, թե տապալվելու է, սակայն այդ կանխատեսումները չիրականացան»,- նշեց Սաֆարյանը:
Արարատի մարզպետը Հովիկ Աբրահամյանի եղբոր թեկնածությունը չի սատարի
ՀՀԿ մարզային շտաբի պետ Էդիկ Բարսեղյանի համար անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի 17-րդ ընտրատարածքում առաջադրվելու լուրը:
«Այո, տեղյակ եմ, որ նա առաջադրվել է: Մեր կուսակցությունն այդ ընտրատարածքում առաջադրել է կուսակցության տարածքային խորհրդի կողմից ներկայացրած թեկնածուին՝ Կարինե Պողոսյանին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այս ընտրատարածքում երկու հանրապետական թեկնածուների ընտրապայքարը կուսակցության մարզային շտաբի պետ Բարսեղյանը, ասաց.
ՀՅԴ համամասնական ցուցակը
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ցուցակում երկրորդ եւ հետագա տեղերը բաշխված են հետեւյալ հերթականությամբ`
2. Ռուստամյան Արմեն Եզնակի
3. Շահբազյան Արտյուշ Վարդգեսի
4. Վարդանյան Աղվան Արշավիրի
5. Մինասյան Արծվիկ Գարեգինի
6. Հարությունյան Կարինե Ռաֆիկի
7. Բաբայան Արմեն Կառլուշի
8. Գրիգորյան Արամայիս Թեմուրի
9. Մանուկյան Միքայել Վաղինակի
10. Շախմուրադյան Կարեն Ռաֆաելի
ՀՀԿ համամասնական ցուցակը
1 Սարգսյան Սերժ Ազատի
2 Աբրահամյան Հովիկ Արգամի
3 Սարգսյան Տիգրան Սուրենի
4 Մարգարյան Տարոն Անդրանիկի
5 Նիկոյան Սամվել Պարգևի
6 Հակոբյան Հրանուշ Հրանտի
7 Սահակյան Գալուստ Գրիգորի
8 Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի
9 Մինասյան Գագիկ Ենգիբարի
10 Բեգլարյան Գագիկ Բեգլարի
11 Նաղդալյան Հերմինե Միքայելի
12 Աշոտյան Արմեն Գևորգի
13 Հարությունյան Դավիթ Էդոնիսի
.jpg)
