Saturday, March 24, 2012

ՕԵԿ 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՆԵԼՍՈՆ ԶՈՒՐՈՅԱՆՆ այլ երկրի քաղաքացի՞ է

ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է և ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, և վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Մեր տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:


 «Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՕԵԿ արդեն նախկին մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանից: Մեր հարցադրման պատասխանը լսելու ակնկալիքով զանգահարում էինք նրան, երբ տեղեկացանք, որ վերջինս այլևս կուսակցության մամլո խոսնակր չէ: Բավականին մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Ամիրյանը: Նրա հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չգիտեր: Պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան որևէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս երբևէ առնչություն չի ունեցել իրենց հետ: «Նոր մարդ ա. մենք չենք ճանաչում: Երևի վաղը հանդես գա հայտարարությամբ և լրագրողների համար հրապարակի իր կոնտակտային տվյալներր», – մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ-ականը: Վերադառնալով մեր հրապարակման բուն թեմային` Նելսոն Զուրոյանին, ավելացնենք, որ «ՉԻ»-ն կփորձի առաջիկայում նոր պարզաբանումներով հանդես գալ»,- գրում է թերթը:

0 comments:

Post a Comment