Saturday, March 24, 2012

Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի Սերժ Սարգսյանի դեմ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: Մեզ հասած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, եւ թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն:


Թերեւս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են` Քոչարյանն ու Սարգսյանը գրեթե չեն շփվում, եւ կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, եւ թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով: Ավելին` ներիշխանական կյանքին հետեւողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաեւ պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար: Աղբյուրը` Հրապարակ

0 comments:

Post a Comment