ՀՀԿ մարզային շտաբի պետ Էդիկ Բարսեղյանի համար անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի 17-րդ ընտրատարածքում առաջադրվելու լուրը:
«Այո, տեղյակ եմ, որ նա առաջադրվել է: Մեր կուսակցությունն այդ ընտրատարածքում առաջադրել է կուսակցության տարածքային խորհրդի կողմից ներկայացրած թեկնածուին՝ Կարինե Պողոսյանին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այս ընտրատարածքում երկու հանրապետական թեկնածուների ընտրապայքարը կուսակցության մարզային շտաբի պետ Բարսեղյանը, ասաց.
«Զանգեք խնդրում եմ Ջոնիկ Աբրահամյանին, իրանից հարցրեք: Իմ մեկնաբանությունը որպես շտաբի պետ այն է, որ կուսակցությունը ընտրություններին առաջադրել է Կարինե Պողոսյանի թեկնածությունը և Ջոնիկ Աբրահամյանը ինքը անհատական առաջադրվել է նույն ընտրատարածքում»: Կուսակցության կանոնների խախտում չէ՞ արդյոք նույն ընտրատարածքում երկու ՀՀԿ-ականների առաջադրումը հարցին ի պատասխան` խորհուրդ տվեց` Ջոնիկ Աբրահամյանից հարցնել ու հավելեց, որ աշխատանքի մեջ է ու մնացած հարցերին կպատասխանի գրավոր: «Աշխատելու եմ այն թեկնածուների համար, որոնց առաջադրել է կուսակցությունը»,- եզրափակեց զրույցը Էդիկ Բարսեղյանը:
Աղբյուր` Panorama.am

.jpg)
0 comments:
Post a Comment